ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Որևէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում

Որևէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում
06.04.2016 | 00:46

Այս պահի դրությամբ որեւէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում՝ Ստեփանակերտում օպերատիվ կենտրոնում ասուլիսում ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Նա ասել է, թե ժամը 12-ի դրությամբ, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կրակոցներ չեն լինելու, մի քանի ուղղություններով կրակոցները շարունակվել են, բայց ոչ այդ ինտենսիվությամբ: Հակառակորդը կրակել է Մարտունիի, Մարտակերտի, Թալիշի ուղղությամբ: «Հայկական կողմը պահել է պայմանավորվածությունը եւ չի խախտել հրադադարի ռեժիմը, քանի որ նման հրաման են ունեցել»,- նշել է Առուստամյանը:

Դիտվել է՝ 3315

Մեկնաբանություններ